Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Բաքվի ներկայացուցիչն իրեն նվիրել էր Հայաստանը քայքայելու գործին

Բաքվի ներկայացուցիչն իրեն նվիրել էր Հայաստանը քայքայելու գործին
16.07.2023 | 15:08

Բրյուսելյան հանդիպումից «խաղաղություն» ակնկալող ապուշներին պատմությունից մի հիշեցում անեմ։

Առաջին Հանրապետության տարիներին էլ հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու ցանկությունը կար։ Չնայած տարածքային վիճելի խնդիրներին, Բաքվում ՀՀ լիազոր ներկայացուցիչ կար` ի դեմս Տիգրան Բեկզադյանի, Երևանում ադրբեջանական հանրապետության լիազոր ներկայացուցիչն էր Խան Թեքինսկին։

Բաքվում Հայաստանի ներկայացուցիչը չգիտեմ ինչով էր զբաղված, բայց ահա Հայաստանում նշանակված Բաքվի ներկայացուցիչն իրեն նվիրել էր Հայաստանը քայքայելու գործին։

Հայաստանի իշխանություններին հաջողվել էր բացահայտել Երևանում ադրբեջանական ներկայացուցչության գաղտնի հեռագրերի ծածկագրային բանալին։ Հայկական կողմը, երկար ժամանակ հետևելով գաղտնի հեռագրահաղորդակցությանը, 1920 թ. սկզբին հրապարակեց բացահայտումները։ Հաղորդագրություններից մեկում Թեքինսկին, օգտվելով Հայաստանում ծագած ազգամիջյան խռովություններից, հորդորում էր Բաքվի իշխանություններին երկու շաբաթվա ընթացքում ռազմակալել Զանգեզուրը և զորքերը շարժել դեպի Արտաշատ (Ղամարլու)։

Բացահայտումը հրապարակելուց հետո Թեքինսկին, իհարկե, վտարվեց Հայաստանից, խնդիրը, սակայն այդքանով չլուծվեց։ Նույնը շարունակեց նրան փոխարինած Հախվերդովը։

Տարբերությունը այսօրվա համեմատ լինելու է, թերևս, այն, որ Ադրբեջանը Հայաստանում լրացուցիչ ներկայացուցիչ ունենալու կարիք գուցե չունենա։ Հայաստանյան իշխանական և մերձիշխանական միջավայրում կան արարածներ, որոնց կնախանձեր յուրաքանչյուր ադրբեջանցի։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3366

Մեկնաբանություններ